Հին ցախատանը հայտնաբերվել է ֆրանսիական հնաոճ մեքենաների հավաքածու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ցանցում հրապարակվել է տեսահոլովակ, որը նկարահանվել է ֆրանսիացի ինժեներ Պիեռ Խերոնի կալվածքի տարածքում։ Նրա հավաքածուում անցած դարակեսի տասնյակ դասական մեքենաներ են, որոնք նա հավաքել է 1965-1973թթ.։ Դրանց մեծ մասը ծածկված է բազմամյա փոշով եւ ժանգով։ Չնայած այդ վիճակին՝ հավաքածուն կհանվի աճուրդի, որը տեղի կունենա 2022թ., «Լը Մանի 24 ժամ»-ի շրջանակում, գրել է «Մոտորը»։

Հնաոճ մեքենաների մեջ կա 1954թ. արտադրված 15 Talbot Lago T26 GSL-ներից մեկը, ինչպես նաեւ ֆրանսիական ընկերության 1948թ. Delahaye-ի մի քանի նմուշ, որոնց մեջ է նաեւ El Glaoui հազվագյուտ կաբրիոլետը։ Բացի այդ, Պիեռ Խերոնի հավաքածուում կա նաեւ 1928թ. նմուշի իսպանական Hispano-Suiza Type 49 կուպե, որը մինչեւ այժմ պահպանվել է գործարանային վիճակում։

Երկար չօգտագործվելու պատճառով բոլոր մեքենաները պետք է լրջորեն վերականգնվեն։ «Վթարային» մեքենաները լավ վիճակում կներկայացվեն Artcurial աճուրդում, որը տեղի է ունենալու այս տարվա հուլիսին, «Լը Մանի 24 ժամ»-ի շրջանակում։ Ամենաթանկ նմուշի համար հավաքորդը նախատեսում է ստանալ 210 000 դոլար։