Գողացել են «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում պետական հասարակական ունեցվածքի գողություն հատկանիշերով նյութեր են նախապատրաստվում:

Հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, ով հայտնել է, որ  հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված  «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը: