Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինա կուղարկի 30 «Հեպարդ» ինքնագնաց զենիթային մեքենաներ, 3 «Մարս» բազմակի հրթիռային համակարգեր և IRIS-T հակաօդային պաշտպանության միջոց:
Գերմանիայի կառավարությունը հավատարիմ է եղել Ուկրաինային պաշտպանական աջակցության մանրամասները չհրապարակելու քաղաքականությանը: Երեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հրապարակեց Ուկրաինային արդեն հասցված ռազմական օգնության և մատակարարումների ցուցակը, որոնք Բեռլինը պատրաստվում է իրականացնել ապագայում։
Մինչ այժմ առաքված զենքերը ներառում են 3000 «Պանցերֆաուստ» արկ, 100 հազար ձեռքի նռնակ, 2700 «Ֆլայգերֆաուստ», 500 «Ստինգեր» զենիթային հրթիռ, 100 գնդացիր և 16 միլիոն փամփուշտ: Բացի այդ՝ 23000 մարտական սաղավարտ, 178 մեքենա, 1200 հիվանդանոցային մահճակալ, դաշտային հոսպիտալ և շատ ավելին:
Գերմանիան դեռ նախատեսում է Ուկրաինա ուղարկել, ի թիվս այլ բաների՝
• 10000 միավոր հրետանային զինամթերք
• 53000 հատ հակաօդային զինամթերք
• 5,8 միլիոն փամփուշտ
• 7 ինքնագնաց հաուբից
• 5000 մարտական սաղավարտ
• 40 հետախուզական անօդաչու թռչող սարք
• 10 զրահամեքենա
• 4 սակրավոր ռոբոտ
• 65 սառնարան բժշկական պարագաների համար
• 54 զրահափոխադրիչ՝ զենքերով
• 30 «Հեպարդ» զենիթային տանկ, այդ թվում՝ մոտ 6000 զինամթերք
• 1 SAM «Iris-T» SLM
• 1 հրետանային հետագծման ռադար «Կոբրա»
• 80 հատ Toyota պիկ-ապ
• 3 բազմակի հրթիռային կայան՝ զինամթերքով
0Comments