Սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին

ՖՈՏՈՇԱՐՔ
Live24.am-ը ներկայացնում է

1

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, որն ավելի վաղ հայտարարել էր Երևանի քաղաքապետի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին, Երևանի մետրոպոլիտենից լուսանկարներ է հրապարակել։

«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի հետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամանքները:

Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։ Ես սկսել եմ  ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ, իսկ այսօր շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ»,-գրել է նա:

1

1