Իլոն Մասկի 18-ամյա որդին հրաժարվել է հոր ազգանունից և դիմել դատարան՝ օրենքով կին ճանաչվելու համար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ գործարար Իլոն Մասկի 18-ամյա որդին ցանկանում է օրենքի շրջանակում սեռափոխվել ու կին դառնալ, ինչպես նաև հրաժարվում է հայրական ազգանունից:

«Ես այլևս չեմ ցանկանում որևէ կերպ կամ ձևով կապված լինել իմ կենսաբանական հոր հետ»,- հայտարարել է Խավիեր Մասկը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տղան դիմել է Սանտա Մոնիկայի դատարան՝ ցանկանալով փաստաթղթերով դառնալ Վիվիեն Ջենա Ուիլսոն: Տրանսգենդերը նշել է, որ ցանկանում է վերցնել մոր ազգանունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 213 միլիարդ դոլար կարողության տեր Մասկը կանադացի գրող Յուսթին Ուիլսոնի հետ ամուսնացած է եղել 2000-ականներին: Նախկին զույգն ունի երկվորյակներ Խավիերն ու Գրիֆինը, ինչպես նաև եռյակներ Դեմիանը, Կայը և Սաքսոնը: