Ով կփոխարինի ԱԺ-ում Արթուր Վանեցյանին

Մանրամասներ

1

Մամուլն այսօր գրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով «Դիմադրության» շարժումից։

Չի բացառվում, որ նա անդրադառնա նաև մանդատի հարցին եւ հայտարարի այն վայր դնելու մասին:

Եթե Վանեցյանը մանդատը վայրը դնի, ապա այն բաժին կհասնի խմբակցության ընտրացուցակի հաջորդ՝ 8-րդ համարի ներքո հանդես եկող Մարտուն Գրիգորյանին։

Գրիգորյանն անկուսակցական է։