Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Ապարանի բաժնի պետը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։

Ռ. Պողոսյանը ոստիկանության հնաբնակներից է, ով միշտ աչքի է ընկել ոչ միայն իր մարդկային հատկանիշներով, այլև պրոֆեսիոնալիզմով։ Նա հանրապետության մի քանի ոստիկանության բաժինների պետ է աշխատել, ու այդ բաժիններում միշտ բարձր են եղել ոչ միայն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, այլև նաև կանխման ու նախականխման։