Մենք լքում ենք միայն Վրաստանը, իսկ Հայաստանում և Ադրբեջանում մնում ենք․ ՎՏԲ-ի ղեկավար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մենք լքում ենք միայն Վրաստանը, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք եւ առաջ ենք քաշում ազգային, տեղական բանկերի հետ փոխգործակցության հարցը։ Այս մասին հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը:

Նա նաեւ պատասխանել է SWIFT-ի անջատված համակարգում բանկերի աշխատանքի մասին հարցին։

«Մենք շատ լավ պատկերացնում էինք, թե ինչ է SDN-ը: Եվ երբ մենք ներառվեցինք այս ցուցակում, SWIFT-ն այլեւս դեր չի խաղում։ Երբ դուք անջատված եք արժույթով հաշվարկներից, SWIFT-ն իրականում անհրաժեշտ չէ: Ռուսաստանի ներսում մենք ունենք ֆինանսական վճարումների մեր համակարգը, մենք նաեւ խթանում ենք այս համակարգը մեր բարեկամ երկրների հետ»,-ասել է Կոստինը։