
2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։
2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 16-18 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 7 տոկոսով՝ 4382 դրամից դառնալով 4692 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։
«Նոր Զելանդական» տեսակի կարագ | ||
Ցուցանիշ | 2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ցուցանիշների համեմատություն | 2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ցուցանիշների համեմատություն |
Ինվոյսային արժեք /USD/ | 12-15% | 16-18% |
Դոլարի փոխարժեք | 5-7% | -(4-6)% |
Մանրածախ իրացման գին | 4312 → 4692 կամ 9% | 4382 → 4692 կամ 7% |
Աղյուսակ 1
2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Անքոր» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 6-7 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-11 տոկոսով, արդյունքում ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 0.37 տոկոսով՝ 4673 դրամից դառնալով 4690 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 2.7 տոկոսով՝ 4820 դրամից դառնալով 4690 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։
Աղյուսակ 2
«Անքոր» տեսակի կարագ | ||
Ցուցանիշ | 2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն | 2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն |
Ինվոյսային արժեք /USD/ | 6-7% | 24-26% |
Դոլարի փոխարժեք | -(10-11)% | -(10-13)% |
Մանրածախ իրացման գին | 4673 → 4690 կամ 0.37% | 4820 → 4690 կամ -2.7% |
Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակի կարագների մանրածախ գների դինամիկան 2022 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է կարագի մանրածախ իրացման գների իջեցումներ։
Գծապատկեր 1
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
0Comments