ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Մանրամասներ
ա

ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հունիսի 20-ի նիստում պետք Է քննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ներառյալ հետագա էներգետիկական միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումից առաջ հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրես Սուտտը:

«Մենք պետք է շարունակենք մեծացնել Ռուսաստանի համար հետեւանքները եւ Ուկրաինային աջակցությունը հումանտար ու ռազմական օգնության միջոցով: Դա անելու համար մենք, իհարկե, պետք է աշխատենք պատժամիջոցների յոթերորդ փաթեթի վրա, որը նաեւ պետք է ընդգրկի էներգետիկան, ինչը բարեհաջող կերպով կազդի (ԵՄ-ում) հանածո վառելանյութի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա»,-հայտնել է նա՝ պատմելով եվրոպական ԱԳ նախարարությունների ղեկավարների նիստի օրակարգի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: