Այս մարդը վաճառում էր անձրեւը, մարում հրդեհները

Մանրամասներ
5

Իր կարիերայի սկզբում Չարլզ Հեթֆիլդը սովորել է օդերևութաբանություն, ֆիզիկա, քիմիա, գնել է քիմիական ռեագենտներ և կատարել փորձեր։

1902 թվականին Չարլզը ձեռք բերեց 23 քիմիական նյութերի գաղտնի խառնուրդ, որոնք անձրևներ էին առաջացնում։

Անձրևներ ստեղծելը Հեթֆիլդի համար սզբում սովորական հոբբի էր։ Ժամանակի ընթացքում նա սկսեց անձրեւը վաճառել փողի դիմաց։ Հեթֆիլդի համբավը մեծացավ, և նա հազարավոր դոլարների պայմանագրեր կնքեց։

1928 թվականին Հեթֆիլդը Մեծ Արջի լիճը լցրեց անձրեւաջրով, իսկ մեկ տարի անց Հոնդուրասում հրդեհ մարեց։

Չարլզը մահացել է 1958 թվականի հունվարի 12-ին՝ չբացահայտելով փոշու գաղտնի բանաձևը։

Իր կարիերայի ընթացքում Հեթֆիլդն ավելի քան 500 անձրև է առաջացրել։