Չինացի աստղագետները «այլմոլորակայինների» ազդանշաններ են որսացել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Աշխարհի ամենամեծ չինական FAST ռադիոաստղադիտակը նախկինում ազդանշաններ է գրանցել, որոնք, ըստ աստղագետների, կարող են գալ այլմոլորակային քաղաքակրթություններից, գրում է Pengpai-ի չինական հրատարակությունը:

Ավելի վաղ այս հոդվածը հրապարակվել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության «Keji ribao» պաշտոնական հրապարակման մեջ, սակայն այնուհետ թերթը նյութը հեռացրել է իր կայքից։ Այս հոդվածի տեքստը հրապարակված է Pengpai հրատարակության կողմից։Հոդվածում մեջբերված են չինական Արտերկրյա քաղաքակրթության հետազոտական ​​խմբի ղեկավար, պրոֆեսոր Չժան Տոնջիեի խոսքերը։ Նրա խոսքով, 2020 թվականին, 2019 թվականին FAST ռադիոաստղադիտակի միջոցով ստացված տեղեկատվության վերլուծության ժամանակ հայտնաբերվել  է «կասկածելի» ազդանշանների երկու խումբ, որոնք «կարող են ծագել այլմոլորակային քաղաքակրթությունից»։

2022 թվականին հետազոտական ​​թիմը հայտնաբերել է ևս մեկ «կասկածելի» ազդանշան էկզոմոլորակներից մեկը դիտարկելիս: Ժանգ Թոնջին ընդգծել է, որ հավանականությունը, որ այդ «կասկածելի ազդանշանները» առաջացել են ռադիոմիջամտությունից, նույնպես շատ մեծ է, և անհրաժեշտ է հետագայում հաստատել կամ բացառել դա։ Նա հավելել է, որ այս գործընթացը կարող է երկար տևել։

Հսկայական FAST ռադիոաստղադիտակի կառուցման նախաձեռնությունը չինացի մասնագետների կողմից առաջադրվել է դեռևս 1994 թվականին։ Աստղադիտակի կառուցումը, որի մակերեսը հավասար է 30 ֆուտբոլային դաշտերի մակերեսին (պարագիծը 1,6 կիլոմետր է, տրամագիծը՝ 500 մետր), սկսվել է 2011 թվականի մարտին։

FAST-ը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերին Գույչժոու նահանգի Քյանան Բույ Միաո ինքնավար պրեֆեկտուրայի Պինգթանգ հեռավոր լեռնային տարածքում: Այն մինչ այժմ Չինաստանի ամենաթանկ աստղագիտական ​​նախագիծն է, որի արժեքը կազմում է 1,2 միլիարդ յուան ​​(180 միլիոն դոլար):