Մասկի թվիթը Թուրքիայում իրարանցում է առաջացրել

Մանրամասներ
ա

Կոստանդնուպոլսի անկման մասին ամերիկացի գյուտարար եւ միլիարդատեր Իլոն Մասկի թվիթը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցում եւ, մասնավորապես, հարյուրավոր հիմնականում բացասական արձագանքներ է առաջացրել Թուրքիայում, գրում է Greek Reporter-ը։

Tesla-ի հիմնադիրը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է բյուզանդացի զինվորի մասին մի մեմ, որում զինվորը պառկած է անկողնում եւ մտածում է արդյոք փակել է դարպասը, իսկ պատկերի տակ գրված է՝ «1453 Կոստանդնուպոլիս»:

Հայտնի է, որ Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն ընկել է 1453 թվականի մայիսի 29-ին`գրավվելով թուրք սուլթան Մուհամեդ II-ի գլխավորած զորքերի կողմից:

Հրապարակումը իրարանցում է առաջացրել թուրք հետեւորդների շրջանում, որոնք չեն հասկացել դրա դրական թե բացասական լինելը, ինչպես նաեւ այն, թե ինչու է դրանում Կոստանդնուպոլսի անկման թվականը նշված:

Սոցցանցի օգտատերերից մեկը նշել է, որ այսպիսով Մասկն անդրադարձել է «բաց մոռացված դռան» լեգենդին, ինչը նպատակ ունի նսեմացնել թուրքերի հաղթանակը: Մեկ այլ օգտատեր էլ նշել է, որ Ստամբուլը հավերժ իրենցն է եւ ովքեր կդավաճանեն հենց այդ հողում էլ գերեզման կունենան: