Գլխավոր խնդիրը Ուկրաինայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության վերացումն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ 5 մահափորձ է կատարվել։ Այս մասին The Globe and Mail-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Նրա խոսքով՝ դրանք բոլորը կատարվել են փետրվարի վերջին և մարտի սկզբին։

Դանիլովը չի հրապարակել մանրամասները, թեև պատերազմի սկզբում նա հրապարակավ խոսել է չեչեն մարտիկների ջոկատի մասին, որոնց հանձնարարվել էր սպանել Զելենսկին, բայց «ամբողջությամբ ոչնչացվել էր»։


Մարտի վերջին ՊՆ-ն հայտարարեց, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները մահափորձ էին ծրագրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիհալի դեմ։

«Նրանք ցանկանում էին սպանել Ուկրաինայի ղեկավարությանը. մեր նախագահին և վարչապետին: Սա էր նրանցից ոմանց նպատակը», – ասել է պաշտպանության նախարարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին և ավելացրեց, որ բոլոր ապացույցները տրամադրվել են միջազգային դատարանին։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ մարտի 20-ից զինյալների մեկ այլ խումբ է սկսել ժամանել Ուկրաինա՝ Վագներ մասնավոր ընկերությունից, որը կապվում է Պուտինի մերձավոր Պրիգոժինի հետ։ Հանցագործների գլխավոր խնդիրը Ուկրաինայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության վերացումն է։