Ուկրաինայի նախագահն այցելել է Նիկոլաև քաղաք

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով եղել է Նիկոլաև քաղաքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նրա գրասենյակի հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ հստակեցված չէ, թե երբ է տեղի ունեցել այցը։

«Նախագահը ստուգել է Նիկոլաևի շրջանային պետական վարչակազմի շենքը, որը ավերվել է ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։