«Հրապարակը» գրում է․ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Հանդիպման մասին հաղորդագրություն հրապարակել են՝ թե նախագահ Խաչատուրյանի մամուլի ծառայությունը, թե Կրեմլի պաշտոնական կայքը։ Ու վերստին հայաստանյան իշխանությունները կրկին դիմել են «մանր ժուլիկի խուլիգանական» մեթոդին՝ հանդիպման մասին Խաչատուրյանի խոսքից հանելով որոշ հատվածներ, որոնք առկա են ռուսերեն տեքստում։
Համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքի, «ժիլետի թեւք» նախագահ Խաչատուրյանն ասել է այդ հանդիպման ժամանակ․ «Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն»։
Մինչդեռ ռուսերեն տեքստի համաձայն, նախագահ Խաչատուրյանն ասել է․ «Եւ ես կարծում եմ, որ Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը Ղարաբաղյան հակամտության կարգավորման գործում։ Ես կարող եմ Ձեզ ասել, որ Դուք արել եք ամեն բան, ռազմական գործողությունների ժամանակ։ Ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեցվեց, նույնպես գնահատվում է եւ ոչ միայն անձամբ իմ կողմից։ Ես գիտեմ, որ Հայաստանի բնակիչները դա գնահատում են։ Իրականում մենք կուզենայինք ավելի շուտ դադարեցնել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերի մասին։ Դուք ունեիք հնարավորություն 2020-ի հոկտեմբերի 19-ին դեռ, ու մենք այդ մասին խոսել ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ, երբ նա Երեւանում էր։ Սակայն այնպես ստացվեց, որ դա եղավ նոյեմբերի 9-ին, սակայն կարեւորն այն է, որ պատերազմը դադարեցվեց։ Կարեւոր է, որպեսզի Ձեր ներդրած ջանքերից հետո ոչ մի ռազմական գործողություն տեղի չի ունեցել, որպեսզի Ձեր, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ պայմանավորվածությունները իրականում ամրապնդվեն ու պահպանվեն։ Դա եւս շատ կարեւոր է մեզ համար»։
Փաստորեն կարող ենք արձանագրել, իշխանությունների համար կեղծարարությունը եւ խեղաթյուրումները դարձել են մաշկի գույն։
И я думаю, армянский народ ценит Ваши усилия в деле урегулирования нагорно-карабахского конфликта. Я могу Вам сказать, что то, что Вы делали во время военных действий, Ваши усилия, при помощи которых война остановилась, – это тоже оценивается не только мною как личностью. Я знаю, что население Армении это тоже ценит.
В действительности мы хотели пораньше прекратить, как-то закончить войну, и я знаю Ваши усилия. У Вас возможность была 19 октября [2020 года] ещё – мы об этом говорили с Сергеем Викторовичем [Лавровым], когда он был в Ереване. Но так получилось, что 9 ноября [2020 года], но самое важное, что война остановилась.
И после этого Ваши усилия, чтобы никаких военных действий не произошло, чтобы эти договорённости между Вами, Премьер-министром [Армении] и Президентом [Азербайджана] в действительности закрепились и соблюдались, – это тоже очень важно для нас.
Я не хочу говорить о нашей исторической дружбе и так далее – знаете почему? Потому что, когда братское отношение, вы же не говорите: хороший брат, плохой брат. Раз братское отношение – значит братское отношение. В сущности, в философии – это всё: это и доверие, это и искренность, и совместные программы, совместные действия, которые должны продолжаться.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4ece7fc73adbba9c855a1437911081e5
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
0Comments