Տղամարդն ավտոբուսի կանգառում մի կնոջ է հրկիզել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Տորոնտոյի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը քաղաքի կանգառներից մեկում դյուրավառ հեղուկ է լցրել երիտասարդ կնոջ վրա ու հրկիզել նրան, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CTV-ին։

Իրավապահները պարզել են, որ մոտ 20 տարեկան կնոջ եւ 35-ամյա տղամարդու միջեւ վեճ է ծագել, որից հետո վերջինս անհայտ դյուրավառ հեղուկ է լցրել տուժածի վրա ու հրկիզել նրան։ Կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Հարձակվողին օպերատիվ կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։ Նա ձերբակալվել է։