Գերմանիայում ընտրողների 60%-ը կողմ է առաջիկա մի քանի տարիներին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուն։ Այսպիսին են ZDF հեռուստաալիքի Politbarometer հարցման արդյունքները։ Դրան դեմ է ընտրելու իրավունք ունեցող հարցվածների մեկ երրորդից պակասը (31%)։
Հարցվածների 43%-ը ճիշտ է համարում Գերմանիայի աջակցությունը Կիևին։ 33%-ը կարծում է, որ Բեռլինը չափազանց քիչ բան է անում Ուկրաինայի համար, 16 տոկոսը՝ չափազանց շատ։ Հարցման մասնակիցների միայն 26%-ն է հավատում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակին։ Հարցվածների գրեթե երկու երրորդը (64%) չի հավատում Ուկրաինայի հաղթանակին՝ չնայած Արևմուտքի աջակցությանը:
0Comments