Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ

Մանրամասներ
ա

Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը։

ԵՄ գործադիր մարմինը ուրբաթ օրը հավանություն է տվել Ուկրաինայի հայտին՝ պայմանով, որ Կիևը հետագայում կկատարի օրենքի գերակայության, արդարադատության և հակակոռուպցիոն պահանջները։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, մեկնաբանելով այս որոշումը, ասել է, որ Ուկրաինան արժանի է այս ճանաչմանը, բայց մնացածը նրա ձեռքերում է։

«Մենք ունենք մեկ հստակ մեսիջ՝ Ուկրաինան արժանի է եվրոպական հեռանկարին, և այո, Ուկրաինային պետք է ողջունել որպես թեկնածու երկիր։ Պետք է նաև հասկանալ, որ լավ աշխատանք է արվել, բայց ամենակարևորը դեռ առջևում է», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

«Ամբողջ գործընթացը [ԵՄ-ին միանալու] կառուցված է որոշակի չափանիշների հասնելու վրա, ամեն ինչ տեղի է ունենում կանոնների համաձայն, և հետագա առաջընթացը ամբողջությամբ կախված է Ուկրաինայից: Ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է»,- հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, տեղեկացնում է BBC-ն: