Վրաստանին մերժեցին, իսկ Մոլդովան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա

Մանրամասներ
ա

Եվրահանձնաժողովը որոշել է Մոլդովային միությանն անդամության կարգավիճակի թեկնածություն տալ, բայց մերժել է Վրաստանին։ ԵՀ-ն այս հարցում հավանություն է տվել նաև Ուկրաինայի հայտին։

Վրաստանի դեպքում նշվել է, որ երկիրը դեռ մի շարք պայմաններ պիտի կատարի, որից հետո ԵՄ-ն կվերադառնա հայտի քննարկմանը։ «Վրաստանին անհրաժեշտ է քաղաքական միասնականություն ԵՄ-ի ճանապարհին կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու համար», – նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։