Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Պատրուշևի և ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ մյուս քարտուղարների հետ

Մանրամասներ

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ: Հանդիպմանը մասնակցել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ևս:

«Ընդգծվել է կազմակերպության շրջանակներում երկրների միջև փոխգործակցության կարևորությունը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հանդիսացող տարածաշրջանում կայունության ամրապնդման համար»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի վարչակազմի մամուլի ծառայությունը։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Հանդիպմանն ամփոփվել են նաև ուրբաթ օրը Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքները։