COVID-19-ի համավարակը մոտենում է ավարտին. Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

COVID-19-ի համավարակը մոտենում է ավարտին։

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը՝ «Գլոբալ առողջության կառավարում» թեմայով քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Բաքվի IX գլոբալ ֆորումի շրջանակում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ղեբրեյեսուսը նշել է, որ երկրների մեծ մասում վարակի մակարդակը նվազել է, և խնդիրը պահպանվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում:

«Առաջնային նշանակություն ունի բուժաշխատողների և 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումը», - հավելել է նա։