Մակրոնը, Շոլցն ու Դրագին «փակ դռների հետևում» Զելենսկիին կոչ են արել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ. Die Welt

Մանրամասներ
ա

Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդներ Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Մարիո Դրագին Կիև կատարած այցի ժամանակ «փակ դռների հետևում»  իրենց ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին կոչ են արել վերսկսել բանակցությունները ռուսական կողմի հետ։ 

Աղբյւորը միևնույն ժամանակ գրում է, որ թեև եռյակի այցը «ուշացած է», սակայն այն փաստը, որ երեք եվրոպացի առաջնորդները միասին են ճանապարհորդում, լրացնում է այցի ձգձգումը, քանի որ դա «միասնության ուժեղ ազդանշան է»։

«Պետությունների և կառավարությունների ղեկավարները «փակ դռների հետևում» ամենայն հավանականությամբ համոզել են Զելենսկին նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև իրենց երկրներին կրած տնտեսական վնասը... գնալով ավելի ու ավելի դժվար է վերականգնվում»,- ասվում է հոդվածում: