ժողովուրդ, բա Հենոն ձեզ ի՞նչ էր արել, որ էդ տղուն սենց դավաճանեցիք, ռասխոդ արիք, գնաց․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Երևանում մեր ֆուտբոլային հավաքականի լեգենդները հրաժեշտի խաղ են եկել խաղան` ֆեդերացիայ 30-ամյակին նվիրված: Հավաքվել են բոլորը բացի Մխիթարյան Հենրիկից ու շատ քչերը ընկալեցին համազգային ստորության այս դրսևորումը:

Հավաքականում Հենրիկի փառահեղ մի քանի սեզոնին ես շատ մոտիկից եմ հետևել: Այն ժամանակ ակտիվ էի ոչ միայն որպես շարքային ֆուտբոլասեր, այլ ֆանատական շարժման մեջ: Լավ եմ հիշում` ոնց էին այդ տղային բոլորը պաշտում: Ոնց էին օրինակելի համարում իր աշխատասիրությունը, համեստությունն և նվիրվածությունը: Բոլորս ուրախանում էինք, որ նա ջահելների համար լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հասնել բոլոր բարձրունքներին: Տո հենց ես կարող ա ֆուտբոլը չթարգեյի, եթե Հենրիկը իմ տարիքային խմբից լիներ: Ողջ ազգն էր իրենով պարծենում ու հպարտանում, թեպետ իհարկը իրենով իրավունք ուներ պարծենալ միայն նրա մայրը ու մի քիչ էլ Հայրապետյան Ռուբենը Ու Վարդանը Մինասյան:

Անցավ մի քանի տարի, երկրում «հեղափոխություն» եղավ և, կեղծ ժողովրդավարության էքստազի մեջ, այն դուրս բերեց ժողովրդի իրական դեմքը: Միջին վիճակագրական հային լիովին նկարագրող ապիկար ապուշների հմուտ կառավարման արդյունքում Հենրիկը նադայել ա ըլնում ու դադարում խաղալ հավաքականում: Հավաքականն էլ բնականաբար փլուզվում է ու իր արած ամեն ինչը միանգամից մոռացվում է: Հասնում է նրան, որ իրենով պարծեցող ոչնչությունները նույնիսկ սկսում են իրեն փնովել, դե հո չեն ընդունի, որ եկել եղածն էլ քանդել են:

Ու էս ամեն ինչի ֆոնին հանրությունն էլ առանձնապես ռեակցիա չի տալիս: Տղա էր էլի, եկավ մեզ մի քիչ ուրախացրեց, թերարժեքության բարդույթներիս դարման արեց, ռասխոդ արինք, գնաց: Թե նա հիմա ոնց ա իրան զգում, հեչ վեջներիս էլ չի:

Ավելին, նույնիսկ իրա թմակիցների վեջին չի: Մարդիկ, ովքեր ահագին փող աշխատեցին իրա մեջքին հելած: Մովսիսյան Յուրային ես վաղուց եմ ճանաչում, դեռ Փասադենայի ավագ դպրոցի դաշտերում իրար հետ պարապելուց: Միշտ եղել ա առողջ, նպատակասլաց ու ուժեղ անձնավորություն, բայց ինքն իրանով Կրասնոդարից ավել չէր հասնի, եթե հավաքականում իրան չսնուցեր Հենոն: Հենոն չլիներ Յուրան Սպարտակում չէր հայտնվի: Ոչ Յուրան առաջ կգնար, ոչ` Ղազարյանը, ոչ` Արզումանյանը, ոչ էլ` մնացածը: Հավաքականի անկման հետ բոլոր տղերքի կարյերան անկում ապրեց, բացի Հենոյից: Հիմա ինձ հետաքրքիր ա, որ էդ տղերքը եկան տեսան Հենոն չկա, մտքներով չանցա՞վ ասեն՝ լավ ես ի՞նչ եք անում...

Լավ, ենթադրենք Սերժը քաղաքականացված էր, խճճված է իր ժառանգությունը, դեռ ահագին բան պատմությունը պիտի պարզի: Լավ, ենթադրենք Հայրապետյան Ռուբենն էր խնդրահարույց, Նիկոլին էր քրֆում, բան... Արա, այ ժողովուրդ, բա Հենոն ձեզ ի՞նչ էր արել, բայցի սեփական առողջության հաշվին ձեզ ուրախություն պարգևելուց, որ էդ տղուն սենց դավաճանեցիք:

Դժվար ա երկիր կառուցել, երբ դավաճան են բոլորը... Հարությունյան Շանթը շատ ճիշտ ասում, որ մեզ բարոյական հեղափոխություն է պետք:

Արթուր Դանիելյան