Մակրոն. Ուկրաինան է որոշելու, թե որ պահին նստի բանակցությունների սեղանի շուրջ

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան է որոշելու, թե երբ համաձայնի Ռուսաստանի հետ բանակցություններին և ինչ պայմաններով կվերականգնի խաղաղությունը։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ համատեղ ճեպազրույցում։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան որոշի իր ճակատագիրը: Եվ հենց Ուկրաինան է որոշելու, թե որ պահին կդադարեցնի պատերազմը, որ պահին կնստի բանակցությունների սեղանի շուրջ», – ընդգծել է Մակրոնը: