Կրիպտոարժույթները և NFT-ները հիմնված են «մեծ հիմարի» տեսության վրա. Բիլ Գեյթս

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կրիպտոարժույթների կամ չփոխարինվող թոքենների սիրահար չէ, գրում է CNBC-ը։

Ելույթ ունենալով կլիմայի փոփոխության վերաբերյալ TechCrunch կոնֆերանսում՝ Microsoft-ի միլիարդատեր համահիմնադիրը նկարագրել է երեւույթը որպես «100 տոկոս հիմնված ավելի մեծ հիմարության տեսության վրա»՝ նկատի ունենալով այն գաղափարը, որ գերգնահատված ակտիվները կբարձրանան, երբ լինեն բավարար ներդրողներ, որոնք պատրաստ են վճարել ավելին։    

Բիթքոինը վերջին անգամ վաճառվել է 21107 դոլարով՝ նվազելով վերջին 24 ժամվա ընթացքում 7 տոկոսով։ Աշխարհի ամենախոշոր կրիպտոարժույթը 2022 թվականի սկզբից կորցրել է իր արժեքի կեսից ավելին։