Մակրոնը դեռ չի որոշել, թե երբ է այցելելու Կիև

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ չի որոշել, թե երբ է այցելելու Կիև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվիա Գրեգուարի հայտարարությունը։

«Էմանուել Մակրոնը միշտ ասում էր, որ ժամանակին կայցելի Կիև, դեռ ոչինչ որոշված չէ», - ասել է նա։

Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Բրունո Կասանելը ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը Կիև կժամանի հունիսի 15-ին։ Բացի այդ, լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 16-ին Ուկրաինայի մայրաքաղաք կժամանեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։