ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը պետք է քննարկվի միայն պատերազմի ավարտից հետո. Ֆրանսիա

Մանրամասներ
ա

Եվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության պայմանները պետք է քննարկվեն միայն պատերազմի ավարտից հետո, գրում է korrespondent.net-ը։

Նախօրեին Եվրահանձնաժողովը նախնական քննարկում էր անցկացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու դիմումների վերաբերյալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայի և Մոլդովայի հայտերը կհաստատվեն որոշակի պայմաններով։

Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը երկրների հայտերի վերաբերյալ որոշում կկայացնի հունիսի 17-ին։ Սակայն ԵՄ առաջնորդները այդ հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ: