Երեխաները ծնվում են արդեն ներկառուցված բարոյական կողմնորոշումներով․ հետազոտություն

Մանրամասներ
ա

Նույնիսկ դեռ չխոսող երեխաները կարող են դատել ուրիշների բարոյականության մասին եւ պատժել հակասոցիալական վարքագծի համար: Սա նշանակում է, որ վատ արարքները դատապարտելու մոտիվացիան բնածին է, ոչ թե ձեռքբերովի։ Այսինքն՝ մարդիկ ծնվում են արդեն ներկառուցված բարոյական կողմնորոշումներով։

Այսպիսի եզրակացությունների են հանգել ճապոնացի հոգեբանները ութ ամսական երեխաների հետ փորձերի ընթացքում, գրում են news-ը և EurekAlert-ը։

Երեխաներին համակարգչի էկրանին ցույց են տվել երկու գունավոր գնդակներով անիմացիա: Դրանցից մեկը նեղացրել է մյուսին։ Մյուս տեսանյութում գնդակներից մեկի վրա քար է ընկել։

Երեխաները կարողացել են կառավարել ծրագրային համակարգը՝ օգտագործելով հայացքով հետեւելու տեխնոլոգիան։ Երբ նրանց մոտ հնարավորություն է հայտնվել, նրանք ձգտել են պատժել ագրեսոր-գնդակին եւ քարը գցել հենց դրա վրա։

«Պարզվել է՝ երեխաները, որոնք դեռ չեն կարողանում խոսել, պատժում են հակասոցիալական ագրեսորին։ Դա ցույց է տալիս, որ էվոլյուցիայի ընթացքում մարդիկ կարող էին բարոյական վարքագծի հակում զարգացնել։ Մասնավորապես, հակասոցիալական արարքների համար պատիժը կարող է մարդկային համագործակցության կարեւոր տարր դառնալ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Յասուհիրո Կանակոգին:

Հոգեբանները երեք լրացուցիչ փորձեր են անցկացրել, որպեսզի բացառեն արդյունքների այլընտրանքային մեկնաբանությունները։