Փիղը մահացու տրորել է կնոջը, իսկ հուղարկավորության ժամանակ հարձակվել նրա դիակի վրա

Մանրամասներ

1

Փիղը ոտնատակ է արել Հնդկաստանի բնակչուհի 70-ամյա Մայա Մուրմային, որից հետո հուղարկավորության ժամանակ հարձակվել է նրա դիակի վրա։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ Մայա Մուրման հնդկական Օդիշա նահանգի ջրհորից ջուր էր բերում, երբ փիղը հարձակվել է նրա վրա: Ըստ իշխանությունների՝ կենդանին տրորել է կնոջը, որն ի վերջո հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։

Այնուհետև, երբ Մուրմայի ընտանիքը հուղարկավորության արարողությունն է կատարել նախքան դիակիզումը, փիղը նորից հայտնվել է, հարձակվել է նրա դիակի վրա, նետել այն օդ ու փախել։ Ըստ երևույթին, դրանից հետո ընտանիքը կարողացել է ավարտին հասցնել կրոնական արարողությունը հինդուիստական ​​ծեսի համաձայն, իսկ կենդանին այդպես էլ չի վերադարձել։