Թուրքմենստանի նախագահը հունիսի 21-ին կայցելի Իրան. IRNA

Մանրամասներ
ա

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հունիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Հունիսի 13-ին այդ մասին հաղորդում Է IRNA գործակալությունը: Նշվում Է, որ այցը կտեւի երկու օր:

Բերդիմուհամեդովը կժամանի պաշտոնատար անձանց պատվիրակության գլխավորությամբ: Այցի ընթացքում պլանավորվում Է երկու երկրների համագործակցության համաձայնագրի ստորագրում: Ուղեւորությունն իրականացվում Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով: Մարտի 15-ին Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը հայտնել Է, որ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններում, որոնք կայացել են մարտի 12-ին, հաղթանակ Է տարել Սերդար Բերդիմուհամեդովը, որի օգտին Է քվեարկել ընտրողների 72,97 տոկոսը: Ավելի վաղ երկիրը գլխավորել Է նրա հայրը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: