Հայտնի են Ֆրանսիայի խորհրդարանի ընտրությունների արդյունքները

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել է 25,71 տոկոս ձայն, երկրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի ձախ «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միությունն» է (Nupes)՝ 25,61 տոկոս։ Երրորդ տեղում Մարին լը Փենի «Ազգային միավորումն» է՝ 18,74 տոկոս։

ՆԳՆ-ի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 39,42 տոկոս։ Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին։