«Առանց թուրքի Հայաստան» կարգախոսից ամենաշատն անհանգստացողները

Մանրամասներ

1

«Առանց թուրքի Հայաստան» կարգախոսից ամենաշատ անհանգստանում են նրանք, ովքեր հոգով և սրտով կիսում են Ադրբեջանի խորհրդարանի 1998թ. մարտի 31-ին ընդունած և  իբր հայերի կողմից 1918-1920թթ. իրականացված «թյուրք-մուսուլմանական ցեղասպանությունը» դատապարատող  հայտարարության հետևյալ հատվածը.

«Հայկական պատժիչ խմբերի կատարած վայրագությունների և դաշնակցական իշխանության օրոք վարված «առանց թուրքի Հայաստան» քաղաքականության հետևանքով Երևանի գավառում ադրբեջանցիների թիվը 1916 թվականի 375,000-ից իջել էր մինչև ընդամենը 70,000 արդեն 1922 թվականին։ Ըստ ամենայնի, կարճ ժամանակահատվածում իրականացված ցեղասպանության և լայնածավալ էթնիկ զտումների հետևանքով հայ ազգայնականները հիմնականում հասել են իրենց դրած նպատակին»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան