Սլովակիան հայտնել է Ուկրաինայից ավելի քան կես միլիոն փախստականի ընդունելու մասին

Մանրամասներ

Սլովակիան Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների մեկնարկից՝ փետրվարի 24-ից մինչ օրս իր տարածք է ընդունել 501 հազար 667 փախստականի, որոնցից 80 հազար 959-ը երկրում ստացել են ժամանակավոր ապաստարան: Այս մասին հայտարարել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Զուզանա Էլիաշովան:

Ավելի վաղ վարչապետ Էդուարդ Հեգերը հայտարարել էր, որ Սլովակիան Ուկրաինայից եկող փախստականների համար տրանզիտային երկիր է: Փախստականների մեծ մասը նպատակ ունի Սլովակիայի տարածքով անցնել ԵՄ կենտրոնական ու արևմտյան հատվածներում գտնվող երկրներ: