Բաքվում վթարի է ենթարկվել Շումախերի որդին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնության ութերորդ փուլում՝ Ադրբեջանում մեկնարկած Գրան Պրիի շրջանակում, տեղի է ունեցել առաջին վթարը:

Haas թիմի վարորդ Միք Շումախերի մեքենայից հեղուկի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Apasport.az-ը։ Ուստի 23-ամյա վարորդը, որը F1 լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի որդին է, առաջին ազատ վազքում դուրս է մնացել պայքարից։

Նշենք, որ «Ֆորմուլա 1»-ի Ադրբեջանի Գրան Պրին կտևի մինչև հունիսի 12-ը։