Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է երկու երկրների միջև պայմանավորվածությունները խախտելու մեջ

Մանրամասներ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանի և Թուրքիայի  միջև առկա  լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է cnnturk.com-ը: Հունաստանի վարչապետն անդրադարձել է մարտի 13-ին Ստամբուլում  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք համաձայնության ենք եկել, որ մի կողմը մյուսին հրահրող քայլեր չի անի»,-ասել է նա և հավելել, որ պայմանավորվածությունը խախտող կողմը Թուրքիան է:

«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումից մեկ ամիս անց տհաճ զարգացումներ եղան։ Հունական կղզիների վրայով իրականացվեցին աննախադեպ թվով թռիչքներ և կրկին ասպարեզ բերվեց այն անհասկանալի թեզը, ըստ որի՝ կասկածի տակ է դրվում Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը», – ասել է նա:

Նա նշել է, որ  ԱՄՆ-ը և Եվրամիությունը այս հարցում աջակցում են Հունաստանին: