Աշխարհի բոլոր երկրներին հորդորում ենք Ռուսաստանից չգնել Ուկրաինայում գողացված հացահատիկ. ԵՄ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Եվրամիությունը կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին Ռուսաստանից չգնել հացահատիկ, որն արտահանվել է Ուկրաինայից։ Այս մասին հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հորդորում ենք աշխարհի բոլոր երկրներին Ռուսաստանից չգնել Ուկրաինայում գողացված հացահատիկը, հորդորում ենք պարզել հացահատիկի ծագումը»,- ասել է նա։

Ստանոն նշել է, որ ԵՄ արտաքին ծառայության տվյալներով՝ Ռուսաստանը «փորձել է հացահատիկի մի խմբաքանակ վաճառել Եգիպտոսին, սակայն Եգիպտոսը հրաժարվել է դրանից»։

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՀ-ն ներկայումս ստեղծում է ցամաքային կանաչ գծեր Ուկրաինայից Լեհաստանի, Սլովակիայի և Ռումինիայի տարածքով ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկի արագացված արտահանման համար։ Նրա խոսքով, այս կերպ Եվրամիությունը «պարզեցնում է Ուկրաինայից արտահանումը», ինչը Կիևին թույլ կտա գնել իրեն անհրաժեշտ ապրանքները։