«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

Մանրամասներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 8-ին՝ ժամը 14։54-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը,  Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման  բաժնի հերթապահ խումբը։