«ТНТ»-ի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով․ ֆեյսբուքյան հանրությունը կտրուկ քննադատության է ենթարկել պաստառը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Залечь на дно в Ереване»․ այսպես է կոչվում թատերական շոուն, որի մասին հայտարարությունն արդեն մի քանի օր՝ պտտվում է սոցիալական ցանցերում։ Կազմակերպիչները «ինտրիգային սյուժեով, հանդուգն հումորով եւ «ТНТ»-ի կուլտային «Comedy woman» նախագծի փայլուն աստղեր Եկատերինա Վարնավայի, Նատալյա Եփրիկյանի․ Ալեքսանդր Գուդկովի եւ Եվգենի Բորոդենկոյի մասնակցությամբ միջոցառում են խոստանում։ Հատուկ հյուր՝ Արսեն Գրիգորյան»։

Եվ ամեն ինչ լավ կլիներ («ТНТ»-ի սիրված աստղերի մասնակցությունն արդեն իսկ խոսուն է), եթե չլիներ ֆեյսբուքյան հանրության արձագանքը, որը կտրուկ քննադատության է ենթարկել պաստառը․ դրանում շոուի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով։

Կազմակերպիչներին մեղադրել են  սրբապղծության, հայկական արժեքների եւ մասնավորապես լավաշի հանդեպ հարգանքի բացակայության համար։ Հիշեցրել են, որ հայկական լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։

Ամենայն հավանականությամբ, շոուի հեղինակները որոշել են յուրօրինակ կերպով հեգնել Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված ռուս քաղաքացիների՝ Հայաստան գալու թեմայով։ Եվ խորհրդանշական անվանում են ընտրել՝ ռեժիսոր Մարտին Մակդոնախի «Залечь на дно в Брюгге» ժապավենի նմանությամբ։ Ի դեպ, եթե հիշում եք, այդ ֆիլմը լի է հիանալի սեւ հումորով։ Գուցե շոուի կազմակերպիչները որոշել են յուրօրինակ ձեւով օգտագործել այդ ռեժիսորական հնարքը։ Առավել եւս, որ անոնսում այպես էլ գրված է․ պատրաստվեք հանդուգն հումորի․․․

Ինչ էլ լինի, պաստառի շուրջ լուրջ կրքեր են բորբոքվել, սակայան ստեղծագործական կազմն առայժմ չի մեկնաբանում իրավիճակը։  

Հ․Գ․ Նյութի հրապարակման պահին սոցիալական ցանցում պաստառն անհասանելի է դարձել․․․

News.am