«Նաիրի»-ն կո՞ւլ է տալիս «Ռեսո»-ին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ըստ լուրերի` «Նաիրի» եւ «Ռեսո» ապահովագրական ընկերություններն առաջիկայում միավորվելու են։ Մասնավորապես, շուկայում առավել մեծ տեղ զբաղեցնող «Նաիրի» ինշուրանսին է միանալու «Ռեսոն», այսինքն` առաջինը կուլ է տալու «Ռեսոյին»։

Մի քանի օր է` Oragir.news-ը փորձում է կապ հաստատել ընկերությունների համապատասխան անձանց հետ, փորձել ենք խոսել նաեւ խորհրդի անդամների հետ, սակայն վերջիններս զանգերին չեն պատասխանում։ Շաբաթ օրվանից «Նաիրիից» եւ «Ռեսոյից» ասացին, որ երկուշաբթի օրը մեզ հետ կապ կհաստատեն, սակայն այսօր անգամ մեր զանգերին չեն պատասխանում։

Նշենք, որ ըստ լուրերի՝ «Նաիրի» ինշուրանսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լեւոն Քոչարյանին։ Իսկ «Ռեսո» ընկերությունը հիմնադրվել է 2008-ին «ՅունիՌԵՍՈ» անունով, 2009-ին վերանվանվել է «ՌԵՍՈ»: Մտնում է «ՌԵՍՈ» ընկերությունների խմբի մեջ, որը ներառում է ԱՊՀ տարածքում գործող ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտների 30 ընկերություն: 50 տոկոսի բաժնետերը «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն է, իսկ մյուս 50 տոկոսինը՝ «CIS Equity Partners Limited» ՍՊԸ-ն, կամ՝ Գագիկ Զաքարյանն ու Սերգեյ Սարկիսովը:

Oragir.news