Ստեղծվել է ապօրինաբար արտասահման տարված ֆինանսական միջոցները վերադարձնելու հանձնաժողով

Մանրամասներ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստեղծել է Ղազախստանի քաղաքացիների կողմից ապօրինաբար արտասահման տարված ֆինանսական միջոցները վերադարձնելու հանձնաժողով, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, Ղազախստանի քաղաքացիների կողմից ապօրինաբար դուրս տարված ֆինանսական միջոցների վերադարձման համալիր աշխատանք կատարելու նպատակով»,- տեղեկացրել է մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ Տոկաեւը մտադիր է իրականացնել հանձնաժողովի գործունեության անձնական վերահսկողությունը։