Մայիսին եվրոյի գոտում գնաճը հասել Է տարեկան հաշվարկով 8,1 տոկոս նոր ռեկորդի՝ ապրիլի 7,4 տոկոսից հետո: Այդ մասին հայտնել Է Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը:
Մայիսի 16-ին հրապարակված գարնանային տնտեսական կանխատեսման մեջ Եվրահանձնաժողովը հայտնել Է սպասումներ, որ եվրոյի գոտում գնաճն ամբողջ 2022 թվականի արդյունքներով կկազմի 6,1 տոկոս: Մայիսի 30-ին ավելի վաղ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել Է ռուսական նավթի գնումների հետաձգված մասնակի բռնարգելքը: Զուգահեռաբար Բելգիայում սկսվել Է պետական հատվածի ընդհանուր գործադուլ, որի աշխատողները բողոքում են կենսամակարդակի անկման դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments