Հայաստանը հաղթեց Իռլանդիային Ազգերի լիգայի խաղում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկությունն սկսեց հաղթանակով։ Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Իռլանդիային։ Միակ գոլը 2-րդ կեսի միջնամասում հեռվից հարվածով խփեց Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը հունիսի 8-ին է Շոտլանդիայի հավաքականի դեմ։