Շվեյցարիայի իշխանություններն էլեկտրականության գների աճ են կանխատեսել

Մանրամասներ

Շվեյցարիայում ԷլեկտրաԷներգիայի բազմաթիվ մատակարարներ 2023 թվականին զգալիորեն կբարձրացնեն սակագները. հաջորդ տարի երկրում հնարավոր Է Էլեկտրականության անբավարարություն: Այդ մասին, հաղորդել Է ԷլեկտրաԷներգիայի դաշնային հանձնաժողովը՝ ElCom-ը:

«Ընկերությունների հարցման համաձայն (անցկացրել Է ElCom-ը), որոնք զբաղվում են Էլեկտրամատակարարմամբ, հաջորդ տարի մատակարարման բազային սակագներն զգալիորեն կաճեն բազմաթիվ մատակարարների մոտ: Ինչ վերաբերում Է հաջորդ ձմռանը մատակարարումների անվտանգությանը, այն մնում Է անորոշ:

Անբավարարությունը չի բացառվում՝ կախված իրադրությանից»,-ասվում Է փաստաթղթում: Գերատեսչությունը հավելում Է, որ այդ հարցմանը պատասխանած ընկերությունների մեծ մասն ավելի բարձր սակագներ կգանձեն հաջորդ տարիֆային տարում. նրանք միջին հաշվով պլանավորում են արժեքը բարձրացնել 47 տոկոսով:

Հարցմանը, որն անցկացվել Է մայիսին, մասնակցել Է հանձնաժողովի դիմած 613 ընկերություններից 172-ը; Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Դրա հետ մեկտեղ սահմանափակումներն Արեւմուտքում առաջացրել են վառելիքի եւ Էլեկտրականության ռեկորդային բարձր գներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: