Մենք արդեն ռմբակոծել ենք Ղրիմը՝ և շատ հաջող. Արեստովիչ

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Politeka-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան կարող է գրոհել ռուսական զորքերի խմբերը օկուպացված Ղրիմի տարածքում, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Հաղորդավարը Արեստովիչին հարցրել է, թե արդյոք Միացյալ Նահանգները Ղրիմը համարում է ուկրաինական տարածք, երբ քննարկվում էր ռուսական հարձակումներին ի պատասխան ուկրաինական բանակի հեռահար հարվածների հարցը՝ հեռահար հրթիռային համակարգեր տրամադրելու որոշման կապակցությամբ:

«Ղրիմը մերն է։ Ուկրաինական։ Ամերիկացիները գիտեն։ Հետևաբար, եթե նման անհրաժեշտություն լինի, հրթիռները կթռչեն Ղրիմ», ասել է նա։ Ավելին, Արեստովիչը պնդում է, որ Ուկրաինան այս պատերազմի ընթացքում արդեն իսկ հարձակումներ է իրականացրել թերակղզում ռուսական զորքերի վրա։ «Մենք արդեն ռմբակոծել ենք Ղրիմը, ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ: Եվ շատ հաջող», ասել է Արեստովիչը:

Նա կասկած չունի, որ ապագայում միջազգային գործընկերները Ուկրաինային կփոխանցեն նաեւ մինչեւ 300 կմ հեռահարությամբ հրթիռներ։

Նշենք, որ ներկայում Ուկրաինային են փոխանցվում մինչեւ 80 կմ հեռահարության հրթիռային համակարգեր։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ճշգրիտ ու հեռահար համակարգերը պետք է կիրառվեն Ուկրաինայի տարածքում, որից հետո մամուլում քննարկումներ սկսեցին, թե արդյոք Ղրիմը նույնպես ամերիկացիները կհամարեն Ուկրաինայի տարածք։