Ռուսաստանը, Թուրքիան, ՄԱԿ-ը և Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ճանապարհային քարտեզ են պատրաստել

Մանրամասներ

Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան եւ ՄԱԿ-ը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ճանապարհային քարտեզ են պատրաստել, գրում է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։

Ըստ պարբերականի տվյալների՝ Թուրքիան որոշակի ժամանակ դիվանագիտական ​​շփումներ է վարում, որպեսզի Ուկրաինայից հացահատիկի անվտանգ առաքումն ապահովի։

Մոտ ժամանակներս Ստամբուլում կկայանա Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հանդիպումը՝ քննարկելու ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցը։

Ստամբուլում ստեղծվող հացահատիկի արտահանման կենտրոնը կկարգավորի Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի փոխգործակցությունը Թուրքիայի միջնորդությամբ՝ ՄԱԿ-ի հետ համաձայնեցմամբ։