Ամերիկյան հետախուզությունը զեկույց է պատրաստել, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին բուժվել է արդեն խորացված քաղցկեղից։ Այս մասին հայտնում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով փաստաթղթի բովանդակությանը ծանոթ երեք աղբյուր։
Newsweek-ը գրում է, որ սա Վլադիմիր Պուտինի առողջության մասին չորրորդ զեկույցն էր՝ պատրաստված Սպիտակ տան համար։ Նախորդ փաստաթուղթը, որը պատրաստվել էր երկու շաբաթ առաջ, նրան նկարագրում էր որպես «մահացու հիվանդ»: Նոր զեկույցը, ըստ հրատարակության, դրական փոփոխություններ է արձանագրում Պուտինի վիճակում։
Զեկույցների հեղինակները, ինչպես հետևում է հոդվածից, վերլուծել են, ի թիվս այլ բաների, լուսանկարներ և տեսանյութեր ՌԴ նախագահի հրապարակային ելույթներից։
0Comments