Դանիան ուկրաինական պատերազմի ֆոնին ԵՄ-ի պաշտպանության հարցով հանրաքվե է անցկացվում

Մանրամասներ

Դանիացիները, որոնք պատմականորեն թերահավատությամբ են վերաբերվել համագործակցության խորացմանն ուղղված Եվրամիության ջանքերին, չորեքշաբթի կքվեարկեն՝ հրաժարվել արդյոք ԵՄ ընդհանուր պաշտպանական քաղաքականությունը մերժելու երկրի 30-ամյա որոշումից, գրում է Reuters-ը։

ԵՄ պաշտպանական քաղաքականությանը Դանիայի միացումը համեմատաբար համեստ ազդեցություն կունենա Եվրոպայի անվտանգության վրա՝ հատկապես ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության համեմատ: Սակայն Դանիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քրիստին Նիսենն ասել է, որ երկու քայլերը «նույն պատմության մի մասն են» եւ կամրապնդեն ռազմական համագործակցությունը Ուկրաինայի պատերազմից ցնցված մայրցամաքում:

Նա ասել է, որ մերժելու որոշումից հրաժարվելու հիմնական հետեւանքը կլինի այն, որ դանիացի պաշտոնյաները կկարողանան մնալ սենյակում, երբ ԵՄ գործընկերները քննարկեն պաշտպանության հարցերը, եւ որ դանիական ուժերը կարող են մասնակցել դաշինքի ռազմական գործողություններին:

ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ Դանիան անդրատլանտյան դաշինքին զուգահեռ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականություն կառուցելու ԵՄ ջանքերից դուրս է մնացել: Դա չորս մերժումներից մեկն է եղել, որը դանիացիները պնդել են՝ նախքան ԵՄ-ի Մաստրիխտի պայմանագիրն ընդունելը, որը հիմք է դրել քաղաքական եւ տնտեսական միությանը:

1992թ. մերժումը նշանակում էր, որ Դանիան չի մասնակցել ԵՄ-ի պաշտպանական քաղաքականության, դրա զարգացման եւ ռազմական հնարավորությունների ձեռքբերման եւ համատեղ ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումներին:

Դանիացիները հրաժարվել են ԵՄ-ի հետ համագործակցությունից՝ արդարադատության եւ ներքին գործերի, ընդհանուր արժույթի եւ քաղաքացիության ոլորտում։

Սոցիալ-դեմոկրատ վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը մարտի 8-ին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց երկու շաբաթ անց, կոչ էր արել հանրաքվե անցկացնել: