ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարի հրթիռային համակարգեր, որոցով հնարավոր կլինի գնդակոծել Ռուսաստանի տարածքը։ «Մենք Ուկրաինա չենք ուղարկի հրթիռային համակարգեր, որոնք կարող են հասնել Ռուսաստան»,- ասել է նա, գրում է BBC-ն։
Միացյալ Նահանգների նախագահը հստակ չի ասել, թե ինչ հրթիռային համակարգերի մասին է խոսքը։ Հրթիռային համակարգերի մեծ մասը տեսականորեն կարող է հարվածել Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի սահմանամերձ շրջաններից։ Ռուսաստանն իր տարածքից պարբերաբար գնդակոծում է Ուկրաինայի սահմանամերձ շրջանները, ինչպես պնդում է Կիեւը։
Խոսք կարող է լինել M142 HIMARS և M270 MLRS-ի բազմակի արձակման հրթիռային համակարգերի մասին։ Ուկրաինան վաղուց է պահանջում իրեն նման զենք տալ։ Այս համակարգերով արձակված հրթիռների մի մասն ունի տասնյակ կիլոմետր հեռահարություն, իսկ որոշները՝ մինչև 300 կմ։ Թերևս հենց այս վերջինները նկատի ուներ Բայդենը։
0Comments