Նորվեգիան պաշտոնապես փոխել է Բելառուսի անվանումը

Մանրամասներ

1

Belarus - այսպես կկոչվի Բելառուսը Նորվեգիայի Թագավորության պաշտոնական փաստաթղթերում Hviterussland-ի փոխարեն (Սպիտակ Ռուսաստան. նորվեգերենից hvite - սպիտակ և Russland - Ռուսաստան), ինչպես նախկինում էր: Փոփոխությունների մասին սոցցանցի իր էջում գրել է Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյուիթֆելդը։

Ինչպես նշել է դիվանագետը, Բելառուսի հետ համերաշխության միջազգային օրը Նորվեգիան դադարել է նորվեգերենում օգտագործել Hviterussland անվանումը։

ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ «երեկ ուրախությամբ է այդ մասին հայտնել ժողովրդավարական շարժման առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային»։

Հյուիթֆելդը գրել է. «Մենք սատարում ենք բելառուս ժողովրդի պայքարը հանուն ազատության և ժողովրդավարության»։